ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Թուր­քիան մուտք է գոր­ծել տա­րա­ծաշր­ջան ու Ար­ցա­խից սպառ­նում է և՛ Ի­րա­նին, և՛ Ռու­սաս­տա­նին

Թուր­քիան մուտք է գոր­ծել տա­րա­ծաշր­ջան ու Ար­ցա­խից սպառ­նում է և՛ Ի­րա­նին, և՛ Ռու­սաս­տա­նին
01.12.2020 | 01:20

Գրե­թե ա­մեն օր հա­մա­ցան­ցը «տա­րօ­րի­նակ» նո­րու­թյուն­ներ է հրամց­նում։ Դժ­վար է հաս­կա­նալ, թե դրան­ցից որն է կեղ­ծիք, ո­րը՝ հա­վաս­տի տվյալ։ Բայց հի­մա ինչ էլ ձեռ­նար­կեն Ռու­սաս­տանն ու Ի­րա­նը, մենք պետք է հս­տակ գի­տակ­ցենք. նրանք Հա­յաս­տանն ու հա­յե­րին չէ, որ «փր­կում» են։ Նրանք պար­զա­պես պայ­քար են սկ­սել Այ­սր­կով­կա­սում ի­րենց շա­հե­րի հա­մար։ Ճիշտ է, շատ են ու­շա­ցել այդ հար­ցում։ Մենք հա­մոզ­ված ենք՝ Մոսկ­վա­յում ու Թեհ­րա­նում իշ­խա­նու­թյուն­նե­րը հիա­նա­լի գի­տեն, որ ի­րենք մաս­նա­կից են այն բա­նին, որ Թուր­քիան մուտք է գոր­ծել մեր տա­րա­ծաշր­ջան և հենց Ար­ցա­խից բա­ցա­հայ­տո­րեն սպառ­նում է և՛ Ի­րա­նին, և՛ Ռու­սաս­տա­նին։ Այն­պես որ, միա­միտ չլի­նենք։ Պարզ է, որ այն նա­խա­պատ­րաս­տու­թյուն­նե­րը, ո­րոնց ակ­տի­վո­րեն մաս­նակ­ցե­ցին Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյունն ու նա­խա­գա­հը (կով­կա­սյան թա­թար­նե­րի ա­ռաջ­նոր­դի հետ «հա­մա­գոր­ծակ­ցե­լով»), սպառ­նում են Ի­րա­նին ու Ռու­սաս­տա­նին ա­ռա­վել ծանր հետևանք­նե­րով։ 

Սա­կայն ոչ մի ար­դա­րա­ցում չկա այն բա­նին, որ Ար­ցախն ու ար­ցա­խա­հա­յե­րը խո­շոր խա­ղի զոհ դար­ձան։ Որ Փա­շի­նյանն ու նա­խա­գահ Ար­մեն Սարգ­սյա­նը ա­տում են ար­ցախ­ցի­նե­րին, հաս­կա­նա­լի է։ Բայց որ իր հայ­րե­նա­կից­նե­րին ա­տել և ա­տում է Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը... Հենց այդ­պի­սի ա­րա­յի­կ­հա­րու­թյու­նյան­նե­րից էլ հրեա բոլշևիկ­նե­րը 1920 թ. ստեղ­ծում էին այն դա­վա­ճան­նե­րին, ո­րոնք խոր­տա­կում էին հայ­կա­կան Ա­ռա­ջին Հան­րա­պե­տու­թյու­նը և Ար­ցա­խի Ազ­գա­յին խոր­հր­դի կա­ռույց­նե­րը։


Դա­վա­ճա­նե­ցին բո­լո­րիս, ոչ միայն Ար­ցա­խի հա­յե­րին։ Կգա «իքս» ժա­մա­նա­կը, և մենք կի­մա­նանք այն գի­նը, որն ար­տա­տա­րա­ծաշր­ջա­նա­յին ու­ժե­րը վճա­րել են երևան­ցի և ստե­փա­նա­կերտ­ցի դա­վա­ճան­նե­րին։ Փա­շի­նյան ու փա­շի­նյա­նա­կան­ներ, ինչ­քա՞ն եք ստա­ցել։ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյան, դու՞ ինչ­քան ես ստա­ցել։ Ափ­սոս, որ Ա­զա­տու­թյան դա­րաշր­ջա­նի ե­րե­խա­նե­րը ստր­կաց­վե­լու են, ընդ ո­րում, նրանց դա­տա­պար­տում են թուր­քե­րի ստ­րու­կը դառ­նա­լուն։ Պատ­կե­րաց­րեք, որ ձեր զա­վակ­ներն ու թոռ­նե­րը ոչ թե հայ են, այլ թուր­քի ստ­րուկ։ Ե­թե դա ձեզ դուր է գա­լիս, Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­ներ, ա­պա դուք հայ չեք։ Իսկ ե­թե դուր չի գա­լիս, ա­պա ին­չու՞ չեք գնում ու կա­ռա­վա­րա­կան ա­ռանձ­նա­սե­նյակ­նե­րից դուրս շպր­տում դա­վա­ճան­նե­րին։ Ին­չու՞ չեք փա­կում նրանց ա­ռա­ջը, ով­քեր ար­դեն այժմ ի­րերն են հա­վա­քում ու փոր­ձում փախ­չել Հա­յաս­տա­նից։
Իսկ Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը շա­րու­նա­կում է դա­վա­ճա­նու­թյան ու սե­փա­կան քա­ղա­քա­ցի­նե­րի նսե­մաց­ման ու­ղին, ար­ցա­խա­հա­յե­րին պա­տանդ է սար­քել և պատ­րաստ է ան­գամ մա­տա­ղա­ցու դարձ­նե­լու։ Պաշ­տո­նա­կան Երևա­նի հա­մար ար­ցա­խա­հա­յե­րը ոչ թե հա­յեր են, պար­զա­պես մար­դիկ, այլ կով­կա­սյան թա­թար­նե­րի զվար­ճան­քի միս։ Ա­հա թե Երևա­նում ինչ­պի­սին է «ժո­ղովր­դա­կան հայ­րե­նա­սեր կա­ռա­վա­րու­թյու­նը»։ Բայց ա­մեն ժո­ղո­վուրդ ար­ժա­նի է իր կա­ռա­վա­րու­թյա­նը։  Հա­յաս­տա­նի բնա­կիչ­նե­րը, հատ­կա­պես նրանք, որ 2018 թ. դեկ­տեմ­բե­րի 9-ին ու­րա­խու­թյամբ քվեար­կում էին «քայ­լա­րած­նե­րի» օգ­տին, հա­վա­նա­բար նույն­պես ա­տում են ար­ցա­խա­հա­յե­րին, ուս­տի այժմ էլ շա­րու­նա­կում են պաշ­տել դա­վա­ճան Փա­շի­նյա­նին։ Աստ­ծուց չեն վա­խե­նում։ Բայց ի­զուր. Աստ­ված կա, բու­մե­րան­գի պես կվե­րա­դարձ­նի... Բո­լո­րիդ կվե­րա­դարձ­նի, «Նի­կո­լի վկա­ներ»։


Նո­յեմ­բե­րի 23-ին ԶԼՄ-նե­րի մեծ մա­սը հա­ղոր­դեց, որ Հա­յաս­տա­նի դա­վա­ճան­նե­րի կա­ռա­վա­րու­թյու­նը հրա­պա­րա­կել է Ար­ցա­խի տա­րած­քի 121 բնա­կա­վայ­րի ցու­ցակ, ո­րոնք անց­նում են կով­կա­սյան թա­թար­նե­րի վե­րահս­կո­ղու­թյան տակ։ Ցու­ցա­կի մեջ են Քա­շա­թա­ղի շր­ջա­նի 52 բնա­կա­վայր (նե­րա­ռյալ Ադր­բե­ջա­նի Լա­չի­նի, Ղու­բաթ­լիի և Զան­գե­լա­նի շր­ջան­նե­րի հատ­ված­նե­րը), այդ թվում՝ Կով­սա­կան (Զան­գե­լան) և Միջ­նա­վան (Մին­ջևան) քա­ղաք­նե­րը։ 16 բնա­կա­վայր է հան­ձն­վում Շա­հու­մյա­նի շր­ջա­նում (Քել­բա­ջա­րի շր­ջա­նի մի մա­սում), այդ թվում՝ Քար­վա­ճառ (Քել­բա­ջար) քա­ղա­քը։ 29 բնա­կա­վայր պետք է հան­ձն­վի Հադ­րու­թի շր­ջա­նում, այդ թվում՝ նրա վար­չա­կան կենտ­րոն Հադ­րութ քա­ղա­քը։ 8 գյուղ է հան­ձն­վում Մար­տա­կեր­տի շր­ջա­նում, 6՝ Մար­տու­նու, 8՝ Աս­կե­րա­նի շր­ջան­նե­րում։ Շու­շիի շր­ջա­նում հան­ձն­վում են Շու­շի քա­ղա­քը և Քա­րին տակ գյու­ղը։ Այ­սինքն, ըստ էու­թյան, ինչ­պես և Հադ­րու­թի դեպ­քում, ողջ շր­ջա­նը։ Ապ­շե­ցու­ցիչ է. 1992 թ., չնա­յած բո­լոր դժ­վա­րու­թյուն­նե­րին, Քա­րին տակ գյու­ղը չի հան­ձն­վել, գյու­ղի ինք­նա­պաշտ­պա­նա­կան ջո­կա­տը հե­րո­սա­բար կա­սեց­րել է թուր­քե­րին։ Իսկ այժմ՝ խայ­տա­ռակ հանձ­նում։ Ա­մո՛թ Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի կա­ռա­վա­րող­նե­րին, ա­մո՛թ այն հա­յե­րին, ով­քեր շա­րու­նա­կում են նրանց ար­դա­րաց­նել։ ՈՒ չկա ոչ մի հայ գե­նե­րալ, ո­րը ոտ­քի հա­ներ իր են­թա­կա­նե­րին ու գո­նե Երևա­նը մաք­րեր դա­վա­ճան­նե­րից։


ՈՒ՞մ «փր­կեց» Փա­շի­նյա­նը։ Ոչ մե­կին։ Պա­տե­րազ­մը քթի տակ է, ան­խու­սա­փե­լի է։ Նո­յեմ­բե­րի 23-ին մի շարք ԶԼՄ-ներ հա­ղոր­դե­ցին, թե իբր, զար­գաց­նե­լով թուր­քա­կան ա­հա­բե­կիչ­նե­րի դեմ Ի­րա­նի հյու­սի­սում ձեռ­նարկ­ված ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյու­նը, Ի­րա­նի ԻՀՊԿ զոր­քե­րը զանգ­վա­ծա­յին հր­թի­ռա­յին հար­ված­ներ են հասց­րել Ար­ցա­խի օ­կու­պաց­ված մա­սում թուրք հան­ցա­գործ­նե­րի ճամ­բար­նե­րին։ Ո­րոշ տվյալ­նե­րով չի բա­ցառ­վում, որ զոհ­վել են նաև Թուր­քիա­յի և կով­կա­սյան թա­թար­նե­րի զին­վո­րա­կան­ներ, ո­րոնք այդ պա­հին գտն­վում էին ա­հա­բե­կիչ­նե­րի ճամ­բար­նե­րում։ Նման տվյալ­նե­րը Հա­յաս­տա­նից ստու­գելն ար­դեն գործ­նա­կա­նում անհ­նար է, մնում է հու­սալ, որ ա­պա­գա­յում այդ­պի­սի ա­պա­ցույց­ներ կներ­կա­յաց­նեն կամ Ար­ցա­խի հյու­սի­սա­յին մասն զբա­ղեց­րած ռուս զին­վո­րա­կան­նե­րը, կամ հենց ի­րան­ցի­նե­րը։ Բայց ե­թե դա ճիշտ է, ա­պա ար­դա­րաց­վում են մեր այն են­թադ­րու­թյուն­նե­րը, որ Ար­ցա­խը վե­րա­ծե­լու են Թուր­քիա­յի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը պար­զե­լու դաշ­տի։


Հա­ղոր­դագ­րու­թյուն­ներ կան նաև, որ ընդ­հան­րա­պես վա­տա­նում է ի­րադ­րու­թյունն Ի­րա­նի շուր­ջը։ Իշ­խա­նու­թյուն­նե­րի դա­վա­ճա­նու­թյան հետևան­քով Հա­յաս­տանն ա­ռանց այդ էլ հայ­տն­վել է իր ան­կա­խու­թյան 29 տար­վա ըն­թաց­քում ա­մե­նաող­բեր­գա­կան դրու­թյան մեջ։ Իսկ Ի­րա­նի շուր­ջը ի­րա­վի­ճա­կի ցան­կա­ցած վատ­թա­րա­ցում կհան­գեց­նի Հա­յաս­տա­նի ա­վե­լի ու­ժեղ ար­տա­հայտ­ված ող­բեր­գու­թյան։ ԱՄՆ-ի ԶՈՒ կենտ­րո­նա­կան հրա­մա­նա­տա­րու­թյու­նը (CENTCOM), ո­րի պա­տաս­խա­նատ­վու­թյան գո­տում է Մեր­ձա­վոր Արևել­քը, հայ­տա­րա­րել է F-16 կոր­ծա­նիչ­նե­րի մի էս­կադ­րի­լիա Գեր­մա­նիա­յից Ա­րա­բա­կան Միա­ցյալ Է­մի­րու­թյուն­ներ (Ա­ՄԷ) տե­ղա­փո­խե­լու մա­սին, ին­չի նպա­տակն է «ագ­րե­սիա­յի կա­սե­ցու­մը և CENTCOM-ի պա­տաս­խա­նատ­վու­թյան գո­տում անվ­տան­գու­թյան ու կա­յու­նու­թյան ա­պա­հո­վու­մը»։ Ագ­րե­սիա­յի աղ­բյու­րը չի նշ­վում, բայց կա­րե­լի է հա­մոզ­ված են­թադ­րել, որ խոսքն Ի­րա­նի մա­սին է։ ԶԼՄ-նե­րը հա­ղոր­դում են նաև, թե իբր «Իս­րա­յելն ու­զում է մինչև Բայ­դե­նի գա­լը» Ի­րա­նին ա­ռա­վե­լա­գույնս վնա­սել ա­մե­նու­րեք՝ և՛ Մեր­ձա­վոր Արևել­քում, և՛ Կով­կա­սում։ Ըստ Պեն­տա­գո­նի պաշ­տո­նա­կան հայ­տա­րա­րու­թյան, 480-րդ կոր­ծա­նիչ էս­կադ­րի­լիան զբաղ­վե­լու է «մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ա­վիա­ցիոն նա­խա­պա­րաս­տու­թյամբ, մշա­կե­լու է ա­մե­րի­կյան զոր­քե­րի ա­րագ ծա­վա­լում երկ­րագն­դի ցան­կա­ցած կե­տում ցան­կա­ցած պա­հի»։ Ա­ՄԷ-ում F-16-նե­րի տե­ղա­բաշխ­ման նոր վայ­րը դեռ չի նշ­վում։ Հա­վա­նա­բար դա կլի­նի «Ալ-Դաֆ­րա» ա­վիա­բա­զան։


Նո­յեմ­բե­րի 21-ին ԱՄՆ-ը Մեր­ձա­վոր Արևելք է տե­ղա­փո­խել նաև B-52H ռազ­մա­վա­րա­կան ռմ­բա­կո­ծիչ­ներ։ Այդ նույն ամ­սին ա­վե­լի վաղ արևմտյան ԶԼՄ-նե­րում տե­ղե­կու­թյուն էր հայ­տն­վել, որ ԱՄՆ-ի հե­ռա­ցող նա­խա­գահ Դո­նալդ Թրամփն իր ա­վագ խոր­հր­դա­կան­նե­րի հետ Սպի­տակ տա­նը քն­նար­կել է Ի­րա­նի գլ­խա­վոր մի­ջու­կա­յին օ­բյեկ­տին՝ Նա­թան­զում գտն­վող ու­րա­նի հարս­տաց­ման գոր­ծա­րա­նին հար­ված հասց­նե­լու տար­բե­րա­կը։ Կաս­կած չկա, որ Թեհ­րա­նում գի­տեն այդ մա­սին։ Հենց երկ­րի անվ­տան­գու­թյան ռազ­մա­կան վե­րա­հաս սպառ­նա­լի­քի մա­սին տե­ղե­կու­թյունն ստի­պեց Ի­րա­նի Գե­րա­գույն ա­ռաջ­նորդ Խա­մե­նեիի ռազ­մա­կան խոր­հր­դա­կան, ԻԻՀ նախ­կին ՊՆ Հո­սեյն Դեհ­գա­նին նա­խազ­գու­շաց­նե­լու, որ Ի­րա­նի դեմ ԱՄՆ-ի ռազ­մա­կան ագ­րե­սիան, ո­րը կա­րող է հան­գեց­նել ան­գամ սահ­մա­նա­փակ հա­կա­մար­տու­թյան, ըն­դու­նակ է սադ­րե­լու լայ­նա­ծա­վալ պա­տե­րազմ, ո­րը կշո­շա­փի տա­րա­ծաշր­ջա­նի նաև այլ մա­սե­րը։ «Մար­տա­վա­րա­կան սահ­մա­նա­փակ հա­կա­մար­տու­թյու­նը կա­րող է վե­րած­վել լիար­ժեք պա­տե­րազ­մի... Ակն­հայտ է, որ ԱՄՆ-ը, տա­րա­ծաշր­ջա­նը և աշ­խար­հը չեն կա­րող դի­մա­նալ այդ­պի­սի լայ­նա­ծա­վալ ճգ­նա­ժա­մին»,- ա­սել է գե­նե­րալ Դեհ­գա­նը։ Ի՞նչ է, «Նի­կո­լի վկա­նե­րը» դար­ձյա՞լ ո­չինչ չեն լսում։ Այդ դեպ­քում բո­լորս ոչ թե հայ ենք, այլ թուր­քե­րին ու սիո­նիստ­նե­րին ծա­ռա­յող զոմ­բի­ներ։


Կով­կա­սի թա­թար­ներն ու­րա­խու­թյու­նից այժմ ի­րենք են պատ­մում Ար­ցա­խի դեմ պա­տե­րազ­մի «մե­խա­նիզ­մի» մա­սին։ Ագ­րե­սիա­յի ա­մե­նաս­կզ­բում նեո­պահ­պա­նո­ղա­կան վեր­լու­ծա­կան կենտ­րոն­նե­րի (Հադ­սո­նի ինս­տի­տուտ, Ժո­ղովր­դա­վա­րու­թյան պաշտ­պա­նու­թյան հիմ­նադ­րամ և այլն) վա­շինգ­տո­նյան մի խումբ «ճու­ռակ­ներ» ԱՄՆ-ին կոչ էին ա­նում լիո­վին ա­ջակ­ցել Ադր­բե­ջա­նին։ Նրանք այն միտքն էին ա­ռաջ քա­շում, որ Հա­յաս­տա­նը Ի­րա­նի դաշ­նա­կիցն է, իսկ Բաք­վի հան­րա­պե­տու­թյու­նը՝ Իս­րա­յե­լի, հետևա­բար վեր­ջի­նիս հաղ­թա­նա­կը ձեռն­տու կլի­նի Իս­րա­յե­լին։ Եվ տե­սանք, որ ինչ­պես 2016 թ. ապ­րի­լին, Իս­րա­յելն ան­վե­րա­պա­հո­րեն պաշտ­պա­նեց Ա­լիևի վար­չա­կար­գին, չնա­յած այն բա­նին, որ փա­շի­նյա­նա­կան Հա­յաս­տա­նը շտա­պեց դես­պա­նու­թյուն բա­ցել Իս­րա­յե­լում։ Նո­յեմ­բե­րի 24-ին ոմն Էլ­դար Մա­մե­դով Քուին­սիի պե­տա­կան կա­ռա­վար­ման ինս­տի­տու­տի (Վա­շինգ­տոն) կայ­քում հե­տաքր­քիր մեկ­նա­բա­նու­թյուն է ա­րել այդ հար­ցով, և Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րը պետք է ի­մա­նան, թե Այ­սր­կով­կա­սում ինչ «խա­ղեր» են շա­րու­նա­կում խա­ղալ հայ ժո­ղովր­դի թշ­նա­մի­նե­րը։


ԱՄՆ-ի նեո­պահ­պա­նո­ղա­կան­նե­րի (այ­սինքն՝ Իս­րա­յե­լի լոբ­բիստ­նե­րի) հա­մար ա­մե­նա­կարևորն Ի­րանն է։ Նրանց ակն­կա­լիք­նե­րով, Բաք­վի հաղ­թա­նակն «ի­րան­ցի ադր­բե­ջան­ցի­նե­րին», ո­րոնք հա­վաք կեր­պով ապ­րում են ԻԻՀ հյու­սիս-արևմուտ­քում և կազ­մում են Ի­րա­նի բնակ­չու­թյան մոտ 25 %-ը, կմ­ղի «ապս­տամ­բե­լու Ի­րա­նի դեմ Հա­յաս­տա­նին նրա են­թադ­րյալ պաշտ­պա­նու­թյան հա­մար»։ Եվ այդ ապս­տամ­բու­թյու­նը կի­րա­կա­նաց­նի վա­շինգ­տո­նյան «ճու­ռակ­նե­րի» նվի­րա­կան ե­րա­զան­քը՝ ի­րա­նա­կան պե­տու­թյան տա­պա­լու­մը։ Մեր կող­մից նշենք, որ Մա­մե­դո­վը չա­փա­զան­ցում է. նրանք, ում պայ­մա­նա­կա­նո­րեն կա­րե­լի է ան­վա­նել «ի­րան­ցի ադր­բե­ջան­ցի», ի­րա­կա­նում Ի­րա­նի բնակ­չու­թյան 10-12 %-ից ա­վե­լի չեն։ Պա­տե­րազ­մի ակ­տիվ փուլն ա­վարտ­վել է Ռու­սաս­տա­նի միջ­նոր­դու­թյամբ նո­յեմ­բե­րի 10-ին կնք­ված հաշ­տու­թյամբ, և Ադր­բե­ջանն ստա­ցել է Ար­ցա­խի շր­ջա­կա բո­լոր տա­րածք­նե­րը։ Մոտ 2000 ռուս խա­ղա­ղա­պահ­ներ են մտել տա­րա­ծաշր­ջան՝ ամ­րագ­րե­լու նոր ստա­տուս քվոն, ո­րը հաս­տատ­վել է Ադր­բե­ջա­նի օգ­տին ա­վարտ­ված պա­տե­րազ­մից հե­տո։ Ա­ռա­ջին հա­յաց­քից, նման ել­քի դեպ­քում Իս­րա­յե­լը հաղ­թող է։ Բայց դեռ պարզ չէ՝ դա նրան լրա­ցու­ցիչ ռազ­մա­վա­րա­կան օ­գուտ­ներ կտա՞ Ի­րա­նի հետ հա­կա­մար­տու­թյու­նում, նշում է Մա­մե­դո­վը։ Ադր­բե­ջա­նա-իս­րա­յե­լա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը հիմն­ված են այն գոր­ծար­քի վրա, ըստ ո­րի Իս­րա­յե­լը Բաք­վին զենք է վա­ճա­ռում, նրա­նից նավթ է գնում (ո­րոշ տվյալ­նե­րով՝ իր ներ­մուծ­վող նավ­թի մինչև 40 %-ը) և Բաք­վի շա­հե­րի լոբ­բինգ է ա­նում Վա­շինգ­տո­նում։ «Մեր­ձա­վո­րարևե­լյան շատ ինք­նա­կալ­նե­րի նման Ա­լիևը նույն­պես, հա­վա­նա­բար, կար­ծում է, թե Վա­շինգ­տոն տա­նող ճա­նա­պարհն անց­նում է Ե­րու­սա­ղե­մով։ Իս­րա­յելն իր հեր­թին ամ­րա­նում է Ի­րա­նի հյու­սի­սա­յին սահ­ման­նե­րին՝ հե­տա­խու­զա­կան տվյալ­ներ հա­վա­քե­լու հա­մար կամ նույ­նիսկ որ­պես մեկ­նար­կա­յին հրա­պա­րակ՝ Ի­րա­նի վրա հնա­րա­վոր հար­ձակ­ման դեպ­քում»,- նշում է քա­ղա­քա­կան մեկ­նա­բան Մա­մե­դո­վը։


Պա­տե­րազ­մը հաս­տա­տեց այդ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի օգ­տա­կա­րու­թյու­նը Բաք­վի հա­մար։ Իս­րա­յե­լա­կան ժա­մա­նա­կա­կից սպա­ռա­զի­նու­թյու­նը, հատ­կա­պես ա­նօ­դա­չու թռ­չող սար­քե­րը, հիմ­նա­կան դեր խա­ղաց Ար­ցա­խի Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կը ջախ­ջա­խե­լու գոր­ծում։ Դրա­նով Իս­րա­յե­լը ցույց տվեց, որ ինքն ար­ժե­քա­վոր գոր­ծըն­կեր է կով­կա­սյան թա­թար­նե­րի հա­մար։ Եվ այդ ակ­տի­վը Բա­քուն շա­րու­նա­կում է զար­գաց­նել։ Մինչ­դեռ, Բաք­վի տե­սան­կյու­նից, կա­յա­ցած հաշ­տու­թյու­նը չա­վարտ­ված գործ է, գրում է Մա­մե­դո­վը. «Ըստ էու­թյան, դա կր­կին սա­ռեց­նում է հա­կա­մար­տու­թյու­նը, նույ­նիսկ, ե­թե Բաք­վի հա­մար բա­վա­կան շա­հա­վետ պայ­ման­ներ է ա­պա­հո­վել։ Բայց Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի մի մա­սը դեռ Ադր­բե­ջա­նի ինք­նիշ­խա­նու­թյան սահ­ման­նե­րից դուրս է, և տա­րա­ծաշր­ջա­նի կար­գա­վի­ճա­կը տե­սա­նե­լի ա­պա­գա­յում կմ­նա ա­նո­րոշ։ Ադր­բե­ջա­նին պետք կլի­նեն Իս­րա­յե­լի օգ­նու­թյու­նը՝ վերջ­նա­կան կար­գա­վոր­ման հա­մար ա­պա­գա դի­վա­նա­գի­տա­կան պա­տե­րազմ­նե­րում ա­մե­րի­կյան ա­ջակ­ցու­թյունն ա­պա­հո­վե­լու հա­մար, ինչ­պես և նրա զեն­քը՝ Հա­յաս­տա­նի նկատ­մամբ ո­րա­կյալ ա­ռա­վե­լու­թյու­նը պահ­պա­նե­լու հա­մար։ Փո­խա­րենն Ադր­բե­ջա­նը կշա­րու­նա­կի թույլ տալ, որ Իս­րա­յե­լի գոր­ծա­կալ­նե­րը գոր­ծեն իր տա­րած­քում՝ թի­րախ ու­նե­նա­լով Ի­րա­նը։ Սա­կայն Վա­շինգ­տո­նում իս­րա­յե­լա­մետ ճու­ռակ­նե­րի այն հույ­սե­րը, թե Ադր­բե­ջանն ա­վե­լի ա­ռաջ կգ­նա և կն­պաս­տի Ի­րա­նի ա­պա­կա­յու­նաց­ման ի­րենց պլան­նե­րին, հան­գում են ցան­կա­լին ի­րա­կա­նու­թյան տեղ ըն­դու­նե­լուն»։


Պա­տե­րազ­մի ժա­մա­նակ Ա­լիևը բա­վա­կան հմ­տո­րեն էր ղե­կա­վա­րում Թեհ­րա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը։ Նա հեր­քեց ադր­բե­ջա­նա­կան ո­րոշ ԶԼՄ-նե­րի այն հա­ղոր­դագ­րու­թյուն­նե­րը, թե Ի­րա­նը Հա­յաս­տա­նին օգ­նել է ՌԴ-ից զեն­քի մա­տա­կա­րա­րում­նե­րի հար­ցում, շա­րու­նա­կում է Մա­մե­դո­վը։ Չե­զո­քաց­նե­լու հա­մար Հա­յաս­տա­նի նկատ­մամբ Ի­րա­նի հնա­րա­վոր հա­մակ­րան­քը, Ա­լիևը և իր օգ­նա­կան­նե­րը ողջ ու­ժով ջա­նում էին ըն­դգ­ծել Բաք­վի ու Թեհ­րա­նի «բա­րե­կա­մու­թյու­նը» և «խոր կա­պե­րը»։ Այդ նույն ժա­մա­նակ Ի­րա­նը քա­ղա­քա­կան ու կրո­նա­կան ու­ղերձ­ներ էր հղում իր հյու­սի­սա­յին հարևա­նին՝ հա­վաս­տիաց­նե­լու, որ պաշտ­պա­նում է նրա տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը։ Ի­րա­նի գե­րա­գույն ա­ռաջ­նորդ, ա­յա­թո­լահ Խա­մե­նեին այդ հան­գա­մանքն ըն­դգ­ծել է նո­յեմ­բե­րի 3-ի իր ե­լույ­թում, այդ պա­տե­րազ­մին Ի­րա­նի վե­րա­բեր­մուն­քը շա­րադ­րե­լիս։ Դրա հի­ման վրա ԻԻՀ փո­խարտ­գործ­նա­խա­րար Աբ­բաս Ա­րակ­չին ներ­կա­յաց­րել է կար­գա­վոր­ման ի­րա­նա­կան պլա­նը Բա­քու, Մոսկ­վա, Երևան և Ան­կա­րա իր այ­ցե­րի ժա­մա­նակ։ «Ձևաց­նե­լով, թե տե­ղա­շարժ է ա­րել բաք­վա­մետ ուղ­ղու­թյամբ, Թեհ­րա­նը ձգ­տում էր իր հյու­սի­սա­յին թևը վտան­գա­զեր­ծել հա­կա­մար­տու­թյան հնա­րա­վոր ա­լի­քա­յին ազ­դե­ցու­թյուն­նե­րից։ Այդ քայլն այն­քան էլ հա­ջող չէր։ Զի­նա­դա­դա­րի հա­մա­ձայ­նագ­րի կե­տե­րից մե­կը վնաս է հասց­նում Ի­րա­նի շա­հե­րին։ Դա Հա­յաս­տա­նի տա­րած­քով Ադր­բե­ջա­նը Նա­խիջևա­նին միաց­նող ցա­մա­քա­յին մի­ջանցքն է, որն անց­նում է Ի­րա­նի հետ 35-կի­լո­մետ­րա­նոց սահ­մա­նի եր­կայն­քով։ Որ Ի­րա­նի շա­հերն ու­շադ­րու­թյան չեն ար­ժա­նա­ցել, ըն­դգ­ծում է նրա թու­լու­թյու­նը տա­րա­ծաշր­ջա­նում»,- կար­ծում է Մա­մե­դո­վը։


Սա­կայն կաս­կա­ծե­լի է, որ Իլ­համ Ա­լիևը կփոր­ձեր դա օգ­տա­գոր­ծել Ի­րա­նի հետ նոր հա­կա­մար­տու­թյուն բոր­բո­քե­լու հա­մար։ «Նախ, ի տար­բե­րու­թյուն 1990-ա­կան­նե­րի իր նա­խորդ Ա­բուլ­ֆազ Էլ­չի­բե­յի, նա գա­ղա­փա­րա­կան պան­թուր­քիստ չէ։ Նրա հա­վակ­նու­թյուն­նե­րը, կար­ծես, սահ­մա­նա­փակ­վում են Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը մի­ջազ­գայ­նո­րեն ճա­նաչ­ված սահ­ման­նե­րում վե­րա­կանգ­նե­լով։ Այլ կերպ ա­սած, Ա­լիևի հա­մար ա­ռաջ­նա­յի­նը Ղա­րա­բաղն է, ոչ թե Թավ­րի­զը։ Բա­ցի դրա­նից, նա ար­դեն շատ գոր­ծեր ու­նի. վե­րա­դարձ­ված տա­րածք­նե­րի վե­րա­կանգ­նու­մը վիթ­խա­րի ծախ­սեր կպա­հան­ջի, և այդ ա­մե­նը՝ երկ­րի տն­տե­սա­կան անկ­ման հա­մա­տեքս­տում։ Ինչ վե­րա­բե­րում է մյուս խն­դիր­նե­րին (հա­մայ­նա­վա­րակ, կո­ռուպ­ցիա, տն­տե­սա­կան ար­դիա­կա­նաց­ման անհ­րա­ժեշ­տու­թյուն), ա­պա նրանք պա­տե­րազ­մի ժա­մա­նակ երկ­րորդ պլան են ան­ցել, բայց չեն վե­րա­ցել, այն­պես որ, Բա­քուն դեռ պետք է պայ­քա­րի դրանց դեմ։ Այդ պայ­ման­նե­րում Ի­րա­նի հետ հա­կա­մար­տու­թյու­նը վեր­ջին բանն է, ո­րը պետք է Ա­լիևին։ Նա կշա­րու­նա­կի փոխ­շա­հա­վետ հա­րա­բե­րու­թյուն­ներն Իս­րա­յե­լի հետ, բայց դրանք հիմն­ված կլի­նեն նպա­տա­կա­հար­մա­րու­թյան և ազ­գա­յին շա­հե­րի, ոչ թե վա­շինգ­տո­նյան վեր­լու­ծա­կան կենտ­րոն­նե­րում մշակ­ված հա­կաի­րա­նա­կան մտա­ցա­ծին սխե­մա­նե­րի վրա»,- եզ­րա­հան­գում է Մա­մե­դո­վը։
(շա­րու­նա­կե­լի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 73355

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ